ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աֆրիկյան շրջագայության ընթացքում կայցելի իր ազգականներին, հաղորդել է նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սահմանափակումներ կան ժամանակի առումով, բայց նա սպասում է այդ ուղեւորությանը եւ իր հարազատների հետ ինչ-որ ժամանակ անցկացնելուն», -նշել է Ռայսը: 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահը հրաժարվել է հանդիպել հարազատ Կոգելո գյուղում գտնվող իր հարազատների հետ: Օբամայի հայրը Քենիայից է, որտեղ երկրի ղեկավարը մինչ օրս հարազատներ ունի:

Օբաման Քենիա կժամանի հուլիսի 24-ին գործարարության գլոբալ վեհաժողովին մասնակցելու համար: Սա պատմության  մեջ ԱՄՆ նախագահի առաջին այցն է այդ երկիր: