Սելավների պատճառով Ալմաթիում 900 մարդ է տարհանվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Գետի ամբարտակի շրջանում փրկարարները տարհանել են 898 տեղի բնակիչ»,-հայտարարել է Ղազախստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Սերիկ Աուբաքիրովը:
Զոհեր եւ վիրավորները չկան:





























