Պերուի մայրաքաղաք Լիմայի կրկեսում ռումբ է պայթել՝ վիրավորելով 11 մարդու, այդ թվում ներկայացման մասնակիցներին: Մեկ ծաղրածու հիվանդանոց է տեղափոխվել վնասված որովայնով:

Ոստիկանությունը համարում է, որ պայթյունը կարող էր իրականացնել գումար շորթող հանցախմբերից մեկը:

Գումարի շորթումը ամենատարածված հանցագործություններից մեկն է Պերուում, որի զոհ են դառնում հիմնականում շինարարական ընկերությունների եւ տաքսի ծառայությունների սեփականատերերը, ինչպես նաեւ մասնավոր դպրոցները, հաղորդում է BBC-ին:

Ըստ գլխավոր դատախազի՝ միայն այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում շորթման վերաբերյալ ներկայացվել է ավելի քան 1500 դիմում: