Չիլիում դատավարություն է սկսվել գեներալ Աուգուստո Պինոչետի կառավարման օրոք՝ մոտ 30 տարի առաջ, զինվորականների կողմից երկու ուսանողների հրկիզման գործով:

Դատարանը սկսել է յոթ նախկին սպաների հարցաքննությունը, որոնք ձերբակալվել էին անցած երեքշաբթի, հաղորդում է BBC-ին:

Նրանք բոլորը մեղադրվում են այդ հանցագործությանը մասնակից լինելու համար:

Ուսանողներ Ռադրիգո Ռոհասի եւ Կարմեն Կուինտանուի վրա բենզին են լցրել եւ հրկիզել ցույցերի ժամանակ: Ստացված այրվածքների հետեւանքով Ռոհասը մահացել է: