United Airlines ավիաընկերության ուղեւորատար օդանավը հուլիսի 22-ին արտակարգ վայրէջք է կատարել Գրանդ Ջանքշեն (Քոլորադոյի նահանգ) քաղաքի օդանավակայանում: Օդանավում այդ պահին եղել է 152 ուղեւոր, հաղորդում է ամերիկյան ABC հեռուստաալիքը:

Օդանավը Դենվերից թռչում էր Լոս Անջելես: Արտակարգ վայրէջքի մասին որոշումը Airbus A320 օդանավի հրամանատարը կայացրել է այն բանից հետո, երբ տեղեկացրել է ուղեւորներից մեկի վատ ինքնազգացողության մասին: Վայրէջքը նորմալ է ընթացել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ողեւորները Լոս Անջելես են հասել մեկ այլ օդանավով: