Տոկիոյի Նարիտա օդանավակայանում Ճապոնիայի քաղաքացի է ձերբակալվել՝ 4 կգ կետամին տեղափոխելու փորձի համար: Այդ մասին հինգշաբթի հաղորդել է Ճապոնիայի Առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը:

Նրա տվյալներով՝ դա երկրի պատմության ընթացքում ամենամեծ խմբաքանակով թմրանյութն է, որն առգրավվել է օդանավակայանում: Սեւ շուկայում նրա արժեքը կազմում է մոտ 120 մլն իեն  (1 մլն դոլար), հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Համաձայն հետաքննության տվյալների՝ տղամարդն ապրում է Իոկոգամա:  Նախքան օդանավակայանում ձերբակալվելը նա վերադառնում էր Մալազիա իրականացրած ճանապարհորդությունից, որտեղ էլ ձեռք է բերել կետամինը: Նա փորձել է թմրանյութերը տեղափոխել բեռների հետ:  Հանցագործի խոսքով՝  այդ ալյուրը ինքը գնել է ճանապարհին ընկերների համար եւ տեղյակ չի եղել, որ դրա մեջ թմրանյութ կա: