Մեքսիկայի հյուսիսում գտնվող Սալտիլո քաղաքի զբոսայգում հուլիսի 22-ի երեկոյան տեղի ունեցած կարուսելի վթարի հետեւանքով առնվազն 16 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, այդ թվում մի քանի երեխա:
Ինչպես հաղորդել են տեղի լրատվամիջոցները՝ տեղական ժամանակով 19:40-ին «Հիմալայներ» կոչվող կարուսելի վագոններից մեկը դուրս է եկել գծերից եւ բախվել կոնստրուկցիայի կարկասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դեպքի վայր են ժամանել հրշեջներ եւ Կարմիր խաչի ներկայացուցիչներ, որոնք առաջին օգնություն են ցույց տվել տուժողներին: Ներկա դրությամբ նրանցից 13-ը հիվանդանոցում է: Հայտնի է, որ պատահարի հետեւանքով յոթնամյա երեխան զրկվել է ձեռքի չորս մատներից:
Վթարի հետեւանքները հետաքննելու են համապատասխան մարմինները:





























