«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը հուլիսի 14-ին նորածնի մահվան դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ փոքրիկը լույս աշխարհ էր եկել կեսարյան հատումով եւ օրեր անց մահացել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը հայտնել էր, որ նորածնի մայրը հիվանդանոց էր ընդունվել  32 շաբաթական հղիությամբ, նրա մոտ առկա էր  սակավաջրություն, ներարգանդային աճի դանդաղում, ներարգանդային ինֆեկցիա եւ այլն:

«Ջրերը բացակայում էին, աճը դանդաղել էր ու կար ինֆեկցիա, երեխան ծանր վիճակում է ծնվել, մայրը կաթ էլ չի տվել: Մենք ամեն ինչ արել ենք, 4 օր պահել, պահպանել ենք, բայց ինֆեկցիայի պատճառով աղիներից արյուն է եկել, թոքերը եղել են անհաս»,-ասել էր բժիշկը: