Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ Պիեռ Անդրիեի (Ֆրանսիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է «ԱզերԹաջը», հանդիպման ժամանակ մտքերի լայն փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ բանակցությունների հեռանկարների մասին: