ԱՄՆ քաղաքացի հանդիսացող մոտոցիկլի վարորդն ու ուղեւորը կկանգնեն դատարանի առջեւ՝ անպարկեշտ ժեստի համար, որը նրանք ցույց են տվել Դուբայի մայրուղիներից մեկում տեղադրված ռադարի կողքով անցնելիս, հաղորդում է «Իմարաթ ալ-Իյաում» թերթը:
Միջադեպը տեղի է ունեցել Մոհամմեդ բին Ռաշիդի ճանապարհին:
Ինչպես հաղորդում է Դուբայի ոստիկանությունը՝ ռադարը գրանցել է, թե ինչպես է մոտոցիկլի վարորդը խախտել արագությունը, իսկ ուղեւորն անպարկեշտ ժեստ է արել տեսախցիկի առջեւ:
Մոտոցիկլը համարանիշներ չի ունեցել, սակայն վարորդի եւ ուղեւորի անձը արագ պարզվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Դուբայի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը զգուշացրել է վարորդներին նման ժեստերից զերծ մնալ:



























