Հայաստանի կառավարությունը  հանրապետության շրջանների տնտեսական ներուժի հաշվարկման մեթոդիկա է մշակել: Համապատասխան որոշումն ընդունվել է հուլիսի 23-ին կառավարության նիստի ժամանակ: Մեթոդիկայի հեղինակը Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունն է: 

Որպես բազային տվյալներ վերցվում են շրջանի հանքային, էներգետիկ եւ ջրային ռեսուրսները: Վերջիններս հաշվարկվում են՝ ելնելով ջրի հոսքի ուժգնությունից եւ ջրամբարներում առկա ջրի պաշարների չափից:  Հաշվի են առնվում նաեւ շրջանի աշխատանքային ռեսուրսները եւ դրա ապահովվածությունը գյուղատնտեսական հողերով: 

Գնահատականը կօգնի կազմել ներդրումային ծրագրեր՝ ելնելով դրանց իրականացման իրական հնարավորություններից այս կամ այն շրջանում: