Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե կողմերը պատրաստ են եւ ուզում են դա: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 Նա հայտնել է, որ այսօր համանախագահները Բաքվում հանդիպումներ կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացքը:

«Այսօր հանդիպումներ կլինեն Բաքվում նախագահի եւ արտգործնախարարի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելու համար: Խաղաղ կարգավորումը բանակցային ճանապարհով հնարավոր է, եթե կողմերը պատրաստ են եւ ցանկանում են դա»,- գրել է ամերիկացի համանախագահը: