Շինարարական աշխատանքներ իրականացնելիս 7-րդ հարկից ընկած երիտասարդի վիճակում որեւէ դրական փոփոխություն չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԵՊԲՀ մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը:

Նա նշեց, որ վիճակը մնում է կայուն ծանր, որեւէ փոփոխություն չկա: Երիտասարդը դեռ գիտակցության չի եկել եւ միացված է արհեստական շնչառության ապարատին:

Նշենք, որ վնասվել էին տղամարդու ողնաշարը, կողոսկրերը, թոքերը, նա գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում՝

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 8-ին, ժամը 15.57-ին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին Երեւանի Բյուզանդի փողոցի թիվ 22 շենքի 7-րդ հարկի բարձրությունից ընկել է ցած: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը քաղաքացին (Վ.Ղ.-ն, 24-25տ.) տեղի ուժերով իջեցվել է եւ տեղափոխվել «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա: