Ռուսաստանն ու Ֆրանսիան քննարկել են «Միստրալների» մատակարարման պայմանագրի չեղյալ հայտարարման հետ կապված «ֆորս մաժորային հանգամանքները»: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իր աղբյուրը:
«Այս շաբաթ Մոսկվայում խորհրդակցությունների հերթական փուլում, կողմերը քննարկել են ֆորս մաժորային իրավիճակները՝ կապված Ռուսաստանին սարքավորումների վերադարձի հետ»,-ասել է աղբյուրը:
Զրուցակցի խոսքով, խոսքը կապի համակարգերի, ինչպես նաեւ նավախելի երկու հատվածների վերադարձի մասին է, որոնք Ֆրանսիա են տեղափոխվել Ռուսաստանից եւ այնտեղ հավաքվել:
Պայմանագրի խզման գումարը նույնն է՝ 1,2 մլրդ եվրո:




























