«Իսլամական պետություն» ահաբեկչական խմնբավորումն իր վրա պատասխանատվություն է ստանձնել Բաղդադում տեղի ունեցած պայթյուններից համար՝ հաղորդում է  Reuters-ը:

Ինչպես ասվում է ծայրահեղականների տարածած հայտարարությունում, հարձակման թիրախը եղել է քաղաքի շիաների թաղամասում գտնվող պահակակետը, հաղորդում է  Gazeta-ն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ երկու պայթյունների արդյունքում  Բաղդադում զոհվել է առնվազն 20 մարդ: