Փաստաբան Հակոբ Ճարոյանը 30 մլն դրամ է խոստանում նրան, ով կապացուցի հափշտակություն հոդվածով հարուցված քրեական գործում մեղադրվող Վարդան Երիցյանի մեղավորությունը: Այս խնդրով Հակոբ Ճառոյանը դիմել է NEWS.am-ի խմբագրությունը:
Նա պնդում է, որ իր պաշտպանյալը անմեղ է, մեղադրանքը քննիչների եւ դատավորների ենթադրության արդյունք է, եւ որպեսզի դրանում բոլորը համոզվեն՝ առաջարկում է 30մլն դրամ այն անձին, ով կկարողանա քրեական գործի նյութերով ապացուցել, որ մեղադրանքը հիմնավոր է: Փաստաբանը ներկայացրել է նաեւ իր պաշտպանյալի անմեղությունը ապացուցող փաստարկներ: «Եթե քննիչները կարող են, թող ապացուցեն, որ իմ ներկայացրած հաշվարկները եւ պնդումները սխալ եբ, չէ՞ որ այդպես ես եւ սխալ դուրս կգամ, իրենք էլ միանգամից կստանան իրենց առնվազն 10 տարվա աշխատավարձը»,-ասաց փաստաբանը: Հակոբ Ճարոյանը նշեց նաեւ, որ եթե ապացուցեն, որ ինքը սխալ է, ապա կհրաժարվի փաստաբանի արտոնագրից:
նշենք, որ Վարդան Երիցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա ոմն Մուշեղի եւ Արթուր Քանանյանի հետ նախնական համաձայնությամբ Արմեն Սարգսյանից խարդախությամբ հափշտակել են ընդհանուր 124.324.824 ՀՀ դրամին համարժեք 270.148 ԱՄՆ դոլար Երեւան, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, վճռել է Վարդան Բաղշիի Երիցյանից հօգուտ Արմեն Սերյոժայի Սարգսյանի բռնագանձել 47.589.395 ՀՀ դրամին համարժեք 103.408 ԱՄՆ դոլար՝ որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի փոխհատուցում։ Վարդան Բաղշիի Երիցյանից եւ Արթուր Վարդգեսի Քանանյանից համապարտության կարգով հօգուտ Արմեն Սերյոժայի Սարգսյանի բռնագանձել 76.735.429 ՀՀ դրամին համարժեք 166.740 ԱՄՆ դոլար՝ որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի փոխհատուցում:
Մանրամասները՝ ստորեւ լուսանկարում
































