«Իսլամական պետության» գորհայիններն ամսական 40 մլն դոլար են ստանում միայն նավթի վաճառքից, որը ձեռք են բերում գրավված տարածքներից, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի ահաբեկչությունների ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով օգնականը Դենիել Գլեյզերը, հաղորդում է Fox News-ը:

Նա նշել է, որ տվյալ ինֆորմացիան հասանելի է դարձել շնորհիվ այն գործողության, որի ընթացքում ոչնչացվել է ԻՊ-ի առաջնորդներից Աբու Սայաֆը, ով վերահսկում էր Սիրիայի արեւելքում նավթի արտադրությունը:

Գլեյզերը նաեւ նշել է, որր խմբավորման սովորական գրոհայիններն ստանում են ամսական 1000 դոլար, հաղորդում է Gazeta-ն: