Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԿԸՀ-ն Ադրբեջանի ԿԸՀ-ի ներկայացուցչի հայտարարությունն անհեթեթ եւ սադրիչ է որակել:

NEWS.am-ի թղթակից հետ զրույցում, մեկնաբանելով ԿՀԸ-ի քարտուղար Նաթիք Մամեդովի հայտարարությունն այն մասին, թե «Լեռնային Ղարաբաղի տարածքում ապրող հայերը կարող են մասնակցել Միլլի Մեջլիսի ընտրություններին», ԼՂՀ ԿԸՀ քարտուղար Ռայա Նազարյանն ընդգծել է, որ տվյալ հայտարարությունը ավելին չէ, քան անհաջող փորձ ստվեր գցել երիտասարդ ղարաբաղյան պետության անկախության վրա: 

«Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ, համապատասխանաբար, օտար պետության քաղաքացիները չեն կարող առաջադրվել Միլլի Մեջլիսի ընտրություններում: Հարեւան ոչ բարեկամ երկրի ԿԸՀ ներկայացուցչի հայտարարությունն ուշադրության արժանի չէ», -նշեց Ռայա Նազարյանը:

Նշենք, որ haqqin.az-ին տված հարցազրույցում Նաթիք Մամեդովը հայտարարել է, որ  իր առաջարկը «վերաբերում է այն հայերին, որոնք ճանաչում են Ադրբեջանի քաղաքացիությունը»: