Փարիզ-Մոնպելե չվերթ իրականացնող ֆրանսիական Air France ավիաընկերության A-320 օդանավը վթարային վայրէջք է կատարել Լիոն քաղաքում: Ինչպես հաղորդել է ավիաընկերության մամուլի ծառայությունը՝ արտահերթ վայրէջքի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: 

«Տեխնիկական անսարքության պատճառով զգուշության համար AF7688 չվերթը որոշվել է ուղղել Լիոն», - նշել են Air France-ում:

Թռիչքուղում օդանավը դիմավորել է հրշեջ ծառայության մեքենան: Վայրէջքը կատարվել է առանց խնդիրների: Դեռ չի հաղորդվում արդյոք օդանավը կարող է շարունակել ճանապարհը մինչեւ Ֆրանսիայի հարավում գտնվող Մոնպեն քաղաք, հաղորդում է ՏԱՍՍ-ը: