Թուրքական ոստիկանությունը երկրի 13 շրջաններում հակաահաբեկչական գործողության արդյունքում  251 մարդու է ձերբակալել,  որոնք կասկածվում են տարբեր ահաբեկչական կազմակերպությունների, այս էվում «Իսլամական պետության» հետ առնչություն ունենալու մեջ: Այդ մասին այսօր՝ հուլիսի 24-ին, հայտնել են Թուրքիայի վարչապետի աշխատակազմից:

«Հուլիսի 24-ին անվտանգության գլխավոր վարչության ստորաբաժանումները միաժամանակյա գործողություններ է իրականացրել երկրի 13 նահանգներում եւ ձերբակալել ահաբեկչական կազմակերպությունների 251 անդամի: Նախնական գնահատականներով, նրանց գործունեությունն ուղղված է մեր անվտանգության ուժերի եւ քաղաքացիների դեմ ակցիաների ու հարձակումների նախապատրաստությանը: Այդ անձինք ԻՊ-ի, եւ նրանց հետ առնչություն ունեցող կազմակերպությունների անդամներ են, որոնք սպառնալիք են ներկայացնում հասարակական կարգուկանոնին»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի ոստիկանության եւ հատուկ ջոկատի շուրջ 5 հազար աշխատակիցներ այսօր՝ հուլիսի 24-ի առավոտյան խոշոր գործողություն են սկսել Ստամբուլում, որի շրջանակներում որոնում են «Իսլամական պետության» գրոհայինների:

Ինչպես հաղորդում է CNN TURK հեռուստաալիքը, հասցեներից մեկու փոխհրաձգություն է տեղի ունեցել, մեկ մարդ սպանվել է:

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի իշխանությունները 140 հասցե են առանձնացրել, որտեղ հնարավոր է ապրում են ԻՊ-ին, ինչպես նաեւ մի շարք քրդական ծայրահեղական կազմակերպություններին (մասնավորապես PKK-ին եւ նար երիտասադրական թեւին) աջակցություն ցույց տվող անձինք:

Բացի այդ, ոստիկանությունը մտադիր է ձերբակալել «Հեղափոխության ժողովրդական ազատագրության ճակատ» կուսակցության ակտիվիստներին: Այս կազմակերպությունը պատասխանատու է գարնանը Ստամբուլի դատախազին պատանդառելու, նաեւ մի քանի պայթյունների համար, այդ թվում 2013-ին Անկարայում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ գործողություններ են իրականացվել նաեւ Իզմիրի նահանգում: Այնտեղ ձերբակալվել է ԻՊ-ի 4 գրոհային: