Հայաստանի տարածքում, հուլիսի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: 

Հանրապետության հովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում հուլիսի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +36+38։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +25+30,

Կոտայքում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +25+30,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +25+30,

Լոռիում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +22+26,

Տավուշում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +27+32,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +25+30,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +35+37,

Արարատում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +36+38,

Արմավիրում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +36+38,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +25+30,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +36+38,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +33+38,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+28,

  1. Արցախում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +29+32: