Թուրքիայի արեւլյան Էլյազըք քաղաքի հյուրանոցներից մեկում պայթյուն է որոտացել, հաղորդում է Sabah-ը:
Նախնական տվյալներով, պայթյունի հետեւանքով տուժել է 3 մարդ: Ոստիկանները չեն բացառում, որ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետեւանքով:
Որոշ տվյալներով, սենյակում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, եղել են դյուրավառ հեռղուկով շշեր, հաղորդում է Gazeta-ն:
Էլյազըք քաղաքը գտնվում է Սուրուչ քաղաքից 200 կմ հյուսիս, որտեղ պայթյունից 30-ից ավելի մարդ էր զոհվել:



























