Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Լիդիա Երմոշինան հավանություն չի տվել նախագահի պաշտոնի թեկնածության համար կատվին գրանցելու գաղափարին:
Լրագրողներից մեկը ԿԸՀ-ի մուտքի մոտ է բերել իր Բարսիկ անունով կատվին եւ հայտարարել, որ ցանկանում է նրան առաջադրել նախագահի թեկնածու: Սակայն կատվin ու նրա տիրոջը թույլ չեն տվել մուտք գործել հանձնաժողովի տարածք:
«Ես դա վիրավորանք կամ ընտրական գործընթացի խախտում չեմ համարում: Սովորական կատակ է», - ասել է Երմոշինան Մինսկում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ իրեն դուր չի եկել այդ կատակը:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահական ընտրությունները նշանակված են այս տարվա հոկտեմբերի 11-ին:





























