Ալմաթիի իրավապահ մարմինները քաղաքի հիվանդանոցներից մեկի աշխատակիցներին մեղադրել են երեխաների վաճառքի մեջ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է դատախազության ներկայացուցիչ Դինմուհամեդ Սերիկբաեւը:

«Հայտնաբերվել է անչափահասների վաճառք իրականացվող սխեմա, որն իրագործվել է Ալմաթիի բազմապրոֆիլ կլինիկական հիվանդանոցում, որը սպասարկում է Ալմաթիի շրջանի բնակչությանը: Մասնավորապես, պարզվել է, որ Շավդունովան եւ Սաուտովան, հանդիսանալով հիվանդանոցի աշխատակիցներ, ավելի քան հինգ տարի, միջնորդական ծառայություններ են տրամադրել նորածինների ապօրինի ձեռք բերման համար», -նրա խոսքը մեջբերել է Tengrinews-ը:

Հանցավոր սխեմայում ներգրավված է եղել մանկաբարձ-գինեկոլոգը եւ բուժքույրը:

Ընդհանուր ստուգման ընթացքում հայտնաբերվել է երեխաների վաճառքի հինգ դեպք ընդհանուր 10 հազար դոլար արժողությամբ: