Ռումինիայում դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել բանտի նախկին ղեկավարին, որտեղ կոմունիստների կառավարման տարիներին քաղբանտարկյալներ են եղել:

«Ռամնիսու Սարատ» բանտը 1956-1963թթ ընթացքում ղեկավարած 89-ամյա Ալեքսանդր Վիսինեսկուն մեղավոր է ճանաչվել կալանավորների կտտանքների և սպանության համար; 

Մեղադրող կողմը նաև հայտարարել է, որ քաղբանտարկյալներին սովամահ են արել, հաղորդում է BBC-ին:

Ըստ հետաքննության տվյալների՝ քանի Վիսինեսկուն ղեկավարել է բանտը, այնտեղ մահացել է 12  կալանավոր:

Հենց նախկին տնօրենը հերքել է իր մեղքը և հայտարարել է, որ միշտ կատարել է երկրի ղեկավարության հրամանները: