Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հաստատել է Անկարայի համաձայնությունը «Ինջրիլիկ» բազան Իսլամական պետության դեմ ԱՄՆ-ի հատուկ օպերացիաների համար տրամադրելու առաջարկին:
«Ինջիրլիկը» կօգտագործվի որոշակի շրջանակներում»,-ուրբաթ լրագրողներին հաղորդել է նախագահը:
Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն ուրբաթ հաստատել է ԻՊ-ի դեմ պայքարի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնության ձեռքբերումը, սակայն մանրամասները չի բացահայտել՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























