Հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային եւ նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Շտեֆան Գրիվալսկիին:

Շնորհավորելով փոխգնդապետ Գրիվալսկիին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթելով հաջողություններ, Սեյրան Օհանյանը նշել է, որ պաշտպանական բնագավառում Չեխիայի հետ համագործակցությունը կարեւորվում է Հայաստանի կողմից: ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նոր կցորդի նշանակումից հետո համագործակցությունը նոր թափ կստանա:

Դեսպան Միկիսկան իր հերթին նշել է որ Հայաստանը Չեխիայի համար համարվում է կարեւոր գործընկեր եւ Չեխիան պատրաստ է շարունակել պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման դինամիկան: