Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ թուրքական կործնիչները օդային հարվածներ են  հասցրել Իրաքի հյուսիսի քուրդ գրոհայինների դիրքերին, գրում է Reuters-ը:

Էրդողանի խոսքով՝ այդ գործողության հետ միաժամանակ Թուրքիայի  ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Սիրիայի ցամաքային թիրախներին՝ նպատակ  ունենալով ոչնչացնել «Իսլամական պետության» գրոհայիններին, հայտնում է Gazeta-ն:

Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հայտնում էին, որ թուրքական ռազմական օդանավերը կրակի տակ են առել Իրաքի քուրդ գրոհայիննիերի դիրքերը: