Լոս Անջելեսում ոստիկանությունը սպանել է փողոցում անկանոն կրակ արձակած տղամարդուն, հաղորդում է KTLA հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 24-ին Վենտուրա բուլվարում:

Ականատեսների վկայությամբ՝ զինված տղամարդը ավտոբուսի կանգառի մոտ սկսել է օդ կրակել, գրում է Lenta-ն:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձել են բանակցություններ վարել տղամարդու հետ, սակայն նա անտեսել է բոլոր փորձերը եւ զենքը պահել իրավապահների վրա: Դրանից հետո ոստիկանները կրակ են արձակել նրա ուղղությամբ:

Ոստիկանությունը հետաքննություն է վարում: