ԱՄՆ Հարավային Քալիֆորնիայի նահանգի Սանտա Բարբարա քաղաքի 405 ճանապարհի վրա կողաշրջվել է հաշմանդամ երեխաներ տեղափոխող ավտոբուսը: Այս մասին հաղորդում է CBS հեռուստաընկերությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Միշին Հիլզ տեղամասում: Ավտոբուսում եղել է 6 երեխա: Կան տուժածներ, գրում է ՏԱՍՍ-ը:

Տեղական մամուլը ենթադրում է, որ երեխաները ժամանել էին Լոս Անջելեսում մեկնարկած Հատուկ ամառային Օլիմպիադային մասնակցելու համար: