Օդեսայի լողափում պատնեշի ապամոնտաժումից հետո միլիարդատեր Վասիլի Խմելնիցկին Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրել է մասնավոր տարածք ներխուժելու մեջ, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:

Խմելնիցկին հայտարարել է, որ լողափը մասնավոր սեփականություն է եւ վարձրակալվել է օրինական հիմունքներով:

Սահակաշվիլին պահանջել է լողափը պատնեշելու թույլտվության փաստաթղթերը ներկայացնել կամ քանդել այն 10-օրյա ժամկետում:

«Սակայն դրանից անմիջապես հետո պատնեշը ապամոնտաժվել էր առանց որեւէ դատական վճռի եւ անգամ չսպասելով մինչեւ լրանա 10-օրյա ժամկետը»,- ասել է Խմելնիցկին: