Բիրմայում շարունակվող մուսոնային անձրեւների պատճառով զոհվել է 9 մարդ, մոտ 70 հազար մարդ էլ վիրավորվել է, տեղեկացնում է ՄԱԿ-ը:

ՄԱԿ հումանիտար հարցերը համակարգող վարչության զեկույցում հաղորդվում է 12 հազար վնասված տների մասին: Տարածաշրջանում փակ են դպրոցները:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ մեկ օրում Սիկայն շրջանում 19.9 սմ տեղում է տեղացել, ինչը վերջին 24 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակն է, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը: