Ամերիկյան մասնագետներն իր տեսակի մեջ հազվագյուտ հայկական միջնադարյան մետաղադրամ են հայտնաբերել մասնավոր մի հավաքածու գնահատելիս: Հավաքածուն ժամանակին վաճառվել է 28-ով, իսկ այսօր գնահատվում է 15 հազար դոլար, բայց ամենամեծ արժեքն իրենից ներկայացնում է հենց հայկական մետաղադրամը:

Ռիչարդ Մարտինեյթին պատկանող այդ մետաղադրամը մեր թվարկության 10- 11- րդ դարերի հայկական բրոնզե մետաղադրամ է՝ հատած հռոմեական կամ բյուզանդական՝ ֆոլիսի ոճով:Դա Լոռիի Կյուրիկե կամ Գուրգեն թագավորի հատած մետաղադրամ է, հավանաբար Տաշիր քաղաքում հատված եւ նրա մի երեսին մակագրված է. «Աստված օգնի Կյուրիկեին եւ կյուրիկահպատակների հարստությունը»:

Կյուրիկյանների, իսկ ավելի ճիշտ՝ Լոռու կամ Տաշիր-Ձորագետի թագավորությունը ստեղծվել է Բագրատունիների օրոք. Սմբատ 2-րդը Լոռու գավառը հանձնել է իր եղբայր Գուրգեն 1-ինին՝ թագավորի տիտղոսով: