ՌԴ Հյուսիսային նավատորմի հրամանատար ադմիրալ Վլադիմիր Կորոլլյովը հայտարարել է, որ նավատորմը սկսել է իր կազմում ՌՕՈւ եւ ՀՕՊ բանակներ ձեւավորել, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք արդեն սկսել ենք Հյուսիսային նավատորմի կազմում ՌՕՈւ եւ ՀՕՊ բանակներ ձեւավորելու գործընթացը: Դրան զուգահեռ աշխատանք է տարվում առափնյա զորքերի կառավարման համակարգի կատարելագործման եւ նրանց հնարավորությունների ընդլայնման համար»,- ասել  է նա:

Հրամանատարի խոսքով՝ սա Հյուսիսային նավատորմում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների սկիզբն է, որոնք ընթանում են Արկտիկայում ՌԴ ազգային շահերի պաշտպանության համար: