ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով ժամանել է Քենիա ձեռներեցության գլոբալ գագաթնաժողովին մասնակցելու համար, նշել է, որ Աֆրիկան շարժման մայրցամաք է, հայտնում է ABC.News-ը:
«Աֆրիկան աշխարհի ամենաարագ աճող տարածաշրջաններից է: Մարդկանց դուրս են բերել աղքատությունից»,- ասել է նախագահը:
Նախագահի այցի հիմնական նպատակը անվտանգության հարցերն են ու աֆրիկյան երկրների տնտեսություններում ամերիկյան ներդրումների ծավալների մեծացման հեռանկարը: Մոտ 20 ամերիկացի օրենսդիր եւ 200 ամերիկացի ներդրող միացել են նախագահի այցին, փոխանցում է Gazeta-ն:
Օբամայի այցին Քենիայում վաղուց էին սպասում: Նախագահի հանգուցյալ հայրը ծնվել է Քենիայում: Այստեղ են ապրում նաեւ նրա բազմաթիվ հարազատները:





























