Երկու ոստիկաններ են վիրավորվել Ստամբուլում անհայտ անձանց հետ փոխհրաձգության հետեւանքով, հաղորդում է HaberTurk-ը։

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Օկմեյդանի շրջանում։ Անհայտ անձինք գնդակոծել են ոստիկաններին, որոնք պարեկում էին Ջեմալ Քամաջի մարզահամալիրի տարածքում։

Ներկայումս որոնում են կասկածյալներին։