Չինաստանում տղամարդը փորձել է ինքնաթիռում ինքնահրկիզվել: Կարճատեւ իրարանցումից հետո ուղեւորներն ու օդանավի ուղեկցորդները կարողացել են կանխել նրան:

Միջադեպը տեղի է ունեցել Shenzhen Airlines ավիաընկերության օդանավում, հուլիսի 26-ի առավոտյան: Օդանավը Թայչժոուից ուղեւորվում էր Գուանչժոու: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:

Օդաչուն արտակարգ վայրէջք է կատարել՝ նախապես տեղեկացնելով ինքնաթիռում տիրող իրավիճակի մասին: Օդանավի 95 ուղեւորներն ու անձնակազմի 9 անդամները տարհարվել են վթարային ելքերից: Միջադեպի արդյունքում երկու մարդ թեթեւ վնասվածք է ստացել: