Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 05.45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հանրապետության փողոցում՝ «Եվրոպա» հյուրանոցային համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է ժամը 05.57-ին: Այրվել է «Օպել Աստրա» մակնիշի 34 QZ 371 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ հետեւի թափարգելը: