Նիդեռլանդաբրիտանական Shell նավթագազային ընկերությունը ներկայացրել է իր ընկերության երկարաժամկետ ռազմավարությունը, որի հիմքում նավթի համաշխարհային գների երկարաժամկետ անկումն է, հայտնում է Reuters-ը։

Բաժնետերերի ժողովում ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բեն վան Բերդենը պատմել է, որ ընկերությունը մտադիր է կտրուկ կրճատել ծախսերը։ Մասնավորապես ընկերությունը մտադիր է կրճատել 6,5 հազար աշխատակիցների եւ վաճառել ընկերության մի շարք երկրորդական ակտիվներ։ Ավելին ՝ ընկերությունը մտադիր է շարունակել խնայողությունների քաղաքականությունը՝ կրճատելով ընկերության ծախսերի ծավալը՝ տարեկան 35 մլրդ դոլարից մինչեւ 33 մլրդ, հայտնում է «Գազետան»:

Մենք պետք է պատարստ լինենք մի աշխարհի, որտեղ նավթի համաշխարհային գները մնում են շատ ցածր մակարդակում, ասել է Բերդենը ժողովի ընթացքում։

2015 թ երկրորդ եռամսյակի տվյալներով՝ ընկերության մաքուր եկամուտը  նվազել է՝ կազմելով 3․835 մլրդ դոլար, մինչդեռ 2014-ին 613 մլրդ էր։