Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում շատ լակոնիկ ոճով հերքեց օրերս մամուլում տպագրված տեղեկատվությունը, թե ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը Կոնգրեսում մեկուսացված է արտաքին հարաբերությունների ոլորտից: «Պարապ, անհիմն, անլուրջ խոսակցություններ են»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի կողմից տարածվող եւ օտարերկրյա դիվանագետների հետ Կոնգրեսի ներկայացուցիչների հանդիպումներին վերաբերող բոլոր հաղորդագրություններում շեշտվում է դրանց մասնակցող 4-5 կոնգրեսականների անուններª Լեւոն Տեր-Պետրոսյան, Լեւոն Զուրաբյան, Դավիթ Շահնազարյան, Ավետիս Ավագյան եւ Վլադիմիր Կարապետյան: Այդ ցանկում Ալեքսանդր Արզումանյանի անունը անցած 2 ամիսներին տեղի ունեցած մի քանի համդիպումներում մատնանշված չի եղել: Հենց սա էլ առիթ է դարձել, որ շրջանառվեն խոսակցություններ Ա. Արզումանյանի ՀԱԿ-ից մեկուսացված լինելու վերաբերյալ: