ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, մանկավարժ, Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի, ինչպես նաեւ իր սեփական «Տաբակերկա» թատրոնի ղեկավար Օլեգ Տոբակովն արդեն 75 տարեկան է:
Նա խաղացել է ավելի քան 100 ֆիլմերում եւ այդքան էլ թատերական բեմադրություններում: Տոբակովը մինչ օրս էլ շարունակում է իր դերասանական գործունեությունը եւ տարեկան 95 բեմադրության է մասնակցում:
«Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում Տոբակովը խոստովանել է, որ իրեն համարում է «գեղարվեստական աշխատանքի պրոլետար»:
Թեեւ հիմա Մոսկվայի թատերական կյանքում ամառային դադար է, սակայն Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում Տոբակովն իր գործընկերների համար ոչ պաշտոնական սեղան է գցել ու նշել ծննդյան տարեդարձը: Դա ընդամենը սկիզբն է. Հոբելյանական տոնակատարությունները կտեւեն շուրջ 3 ամիս: Հոբելյարի գլխավոր ընդունելությունը նախատեսված է նոյեմբերի 14-ին:



























