Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են Տեխնոգեն աղտոտման, վերերկրային տարածքի եւ տիեզերական կազմավորումների վտանգի հետազոտման ոլորտում գիտա-տեխնիկական եւ նորարարական համագործակցության զարգացման եւ ամրապնդման հարցերով արձանագրությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության մամուլի ծառայությունում: Արձանագրությունը ստորագրվել է օգոստոսի 16-ին:

«Համագործակցության առարկան լինելու է Բյուրականի աստղադիտարանի առկա յուրահատուկ գործիքների արդիականացման հարցերը, ժամանակակից սարքավորումային բազայի լրացումը, աստղադիտարանի տարածքում նոր ռուսական օպտիկական սարքերի տեղադրումը»,- ասված է  հաղորդագրության մեջ:

Նախնական տվյալներով, անհրաժեշտ ֆինանսական ներդրումների գնահատված ծավալը կազմում է 4,5 մլն եվրո: