Ճապոնական «Nendo» ընկերությունը, որը զբաղվում է թանկարժեք մրգերի համար փաթեթավորման մշակմամբ, ճապոնական շուկա երկշերտ կեղեւով բանան է ներմուծել: Իրականում երկրորդ շերտը հմտորեն արված փաթեթավորում է, որը նման է իրական կեղեւի:
Ըստ Kedem-ի, փաթեթավորման վրա գնորդը կարող է այդ բանանների մասին տեղեկություններ գտնել: Իսկ դրանք սովորական բանաններ չեն, այլ յուրահատուկ համ ունեն եւ աճում են միայն մեկ վայրում՝ Ֆիլիպինների բարձրլեռնային արգելոցում:
Այս բանանը կոչվում է Շիավասե, որը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «երջանկություն»:





























