Այս ամռանն Ասիայի երկրներում համակրելի մկանուտ սնունդ վաճառողների իսկական բում է: Սոցիալական ցանցերում Թայվանի, Մալայզիայի, Չինաստանի եւ այլ երկրների շուկաներից բազմաթիվ լուսանկարներ են տարածվել, որոնցում մոդելային արտաքինով կիսամերկ երիտասարդները սնունդ են վաճառում:
Ըստ Kedem-ի, իրականում այդ երիտասարդները, որպես կանոն, մոդել կամ ֆիթնեսի մարզիչ են աշխատում, պարզապես շաբաթական մի քանի անգամ իրենց ընտանիքներին օգնում են շուկայում միրգ եւ բանջարեղեն վաճառել:
Նրանց աշխատելու ընթացքում մթերային տաղավարներն ավելի շատ շահույթ են ունենում, քան ընտանիքի մյուս անդամների աշխատանքի դեպքում, քանի որ այնտեղից գնումներ են անում հիմնականում տնային տնտեսուհիները:





























