Մի քանի տասնյակ հազար մարդ հավաքվել է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի Հիշատակի այգում, որպեսզի հարգանքի տուրք մատուցի ուղիղ 70 տարի առաջ ատոմային ռումբից զոհվածների հիշատակին։ Առավոտյան ժամը 8։15-ին լռության րոպե էր հայտարարվել։ 1945թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 8։15 րոպե, ԱՄՆ-ը քաղաքի վրա ատոմային ռումբ էր նետել, որի հետեւանքով զոհվել էր մոտ 140 հազար մարդ, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Հիրոսիմայից անմիջապես հետո երկրորդ ատոմային ռումբը նետվել էր Նագասակի նավահանգստային քաղաքի վրա։ Երեք ամիս անց Ճապոնիան հայտարարեց Երկրորդ համաշխարհային պատերազմում կապիտուլյացիայի մասին։

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ելույթ է ունեցել հանրության առջեւ եւ հայտարարել, որ Հիրոսիմայի ռմբակոծությունը ստիպում է հիշել միջուկային զինաթափման անհրաժեշտության  մասին։