Թաիլանդը զբոսաշրջիկներին վեցամսյա  վիզաներ կտրամադրի, որոնք ճանապարհորդներին հնարավորություն կտան հեռանալ երկրից և անարգել վերադառնալ կես տարվա ընթացքում, հայտնում է  «Բանգկոկ պոստ» թերթը։

Վիզան կարժենա 5 հազար թաիլանդական բաթ (մոտ 143 դոլար)։

Զբոսաշրջության և սպորտի նախարարության տվյալներով, հուլիսին Թաիլանդ է այցելել 2,6 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը 38%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Թաիլանդի թագավորության իշխանությունները հույս ունեն, որ տարվա ավարտին զբոսաշրջային հոսքը կկազմի 29 միլիոն մարդ։