Դոլարի փոխարժեքը Մոսկվայի բորսայում այսօր՝ օգոստոսի 6-ի առավոտյան նախորդ օրվա համեմատ բարձրացել է 56 կոպեկով եւ հասել 64,02 ռուբլու՝ վերջին 6 ամիսներին նոր ռեկորդ սահմանելով: Եվրոն, իր հերթին, ամրապնդվել է 63 կոպեկով՝ հասնելով 69,83 ռուբլու:
Ռուբլին վերջին օրերին զգալիորեն արժեզրկվում ՝ համաշխարհային շուկայուն նավթի գների նվազման հետեւանքով:
Վերջին 2 շաբաթներին դոլարը թանկացել է 6 ռուբլով: Բացի նավթի գների անկումից, իր դերն է խաղացել նաեւ Ռուսաստանի բանկի առանցքային տոկոսադրույքի նվազումը, որը հուլիսի 31-ին իջեցվել է կես տոկոսային կետով՝ հասնելով 11 տոկոսի:





























