Անջեյ Դուդան ստանձնել է Լեհաստանի նախագահի պաշտոնը՝ դառնալով հանրապետության թվով վեցերորդ պետության ղեկավարը։ Երդմնակալության հանդիսավոր արարողությունն այսօր տեղի է ունենում սեյմի (խորհրդարանի ստորին պալատ) լիագումար նիստերի դահլիճում։
Սահմանադրության համաձայն, Դուդան արտասանել է երդման տեքստը Ազգային ժողովի անդամների ներկայությամբ։ Տեքստն արտասանելու ընթացքում պետության ղեկավարի աջ կողմում կանգնած է եղել նրա կինը՝ Ագաթան, որը եւս այսօր ստանձնել է Լեհաստանի առաջին տիկնոջ «պաշտոնը»։ Երդմնակալության արարողությանը մասնակցել են տարբեր երկրներից ժամանած պատգամավորներ եւ սենատորներ, կառավարության, հոգեւոր դասի, զինված ուժերի ներկայացուցիչներ, դիվանագետներ, Դուդայի ընկերներն ու հարազատները, ինչպես նաեւ երկրի նախկին նախագահներ Լեխ Վալենսան, Ալեքսանդր Կվասնեւսկին եւ Բրոսլավ Կոմորովսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դուդան հաղթել է հերթական նախագահական ընտրություններում, որոնք տեղի են ունեցել ընթացիկ տարվա մայիսին։ Ընտրությունների երկրորդ փուլում նրա թեկնածության օգտին է քվեարկել ընտրողների 51,55% տոկոսը՝ 8,63 միլիոն քաղաքացի։ Նախագահական երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրած Կոմորովսկին ստացել է ձայների 48,45%-ը, այսինքն ավելի քան 8,1 ձայն։





























