Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ երկիրն ունի ՆԱՏՕ-ի ներկայության եւ անվտանգության երաշխիքների ուժեղացման կարիքը, գրում է Reuters-ը։ Սեյմին եւ սենատին ուղղած իր դիմումում Դուդան հայտարարել է, որ Լեհաստանի արտաքին քաղաքականության մեջ անհրաժեշտ են փոփոխություններ, սակայն ոչ հեղափոխություն։
Նախագահը հավելել է, որ կպահի չհարկման ռեժիմը ընդլայնելու մասին խոստումը եւ կնվազեցնի թոշակային տարիքի շեմը, փոխանցում է Gazeta-ն։




























