Սիրիայում եւ Իրաքում հնարավոր կլինի մինչեւ 2016 թվի վերջը Հայաստանի քաղաքացիություն ստանալ։ Այդ մասին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել օգոստոսի 6-ի իր նիստի ընթացքում։
Ինչպես նշել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սիրիայում եւ Իրաքում, ինչպես նաեւ Լիբանանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները նախկինում լիազորված էին անձնագիր տրամադրել մինչեւ 2015-ի սեպտեմբերի 1-ը։ Առաջարկվում է այդ ժամկետը երկարաձգել մինչեւ 2016-ի դեկտեմբերի 31-ը, որպեսզի վերոհիշյալ երկրների քաղաքացի հայերը, որոնք ցանկանում են Հայաստան տեղափոխվել Մերձավոր Արեւելքում անհանգիստ իրավիճակի պատճառով, կարողանան առանց դժվարության անել դա։
Նշենք, որ կառավարությունը այդ երկրի հայերին ազատում է անձնագրի համար պետական տուրքից։





























